Найти в Дзене
Armenia Today

Փաշինյանը մանրամասնել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նորացված առաջարկները

Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ այսօր չկա․ խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռանալով Ադրբեջանի գործողություններին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտավախությանը սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական կոնտակտներ ունենալու հետ կապված, վարչապետն ասաց, որ 2021 թվականին դեկտեմբերի պարզեցված մոդելն են ներկայացրել՝ որպես առաջարկ։ «Կարող եմ մի քայլ էլ առաջ գնալ և եթե գնում ենք տարածաշրջանի խաղաղության օրակարգը սպասարկելուն, ապա՝ ասել, որ ադրբեջանցիները հայաստանցիների հետ չպետք է շփվեն և հակառակը, այդքան էլ ճիշտ չէ»,–ասաց նա։

Ըստ այդմ նա անհրաժեշտ համարեց, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնեն Ադրբեջանի ծառայությունները, Հայաստանի սահմանին՝ Հայաստանի, սակայն այլ տարբերակներ ևս առաջարկել են։

Վարչապետն ասաց, որ ամեն դեպքում առաջարկն այն է, որ եթե այդ խնդիրը չի հաղթահարվում կարող են օպերատորների պատվիրակել և մեր կողմից կարող է լինել Ռուաստանի սահմանապահ ծառայությունը և առարկություն չունենք, որ իրենց կողմից Թուրքիայի սահմանապահ ծառայությունները լինեն, տարբեր տարբերակներ առաջարկեցինք։ Նա նշեց, որ առաջարկել են նաև միջնորդենք միջազգային գործընկերներին, որ այդ անցակետում աշխատող ծառայողներին կազմակերպեն դասընթացներ, ինչպես նաև ներկա դարում էլեկտրոնային գործիքների կիրառմամբ ևս հնարավոր է։

«Եթե Ադրբեջանի համար սա իսկապես հաղորդակցության հարց է և ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, այդ հարցը գործնականում լուծված է, ընդամենը պայմանավորվածությունը պետք է արձանագրել և գնալ առաջ։ Ընդհանրապես մենք ասում ենք եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորւմների մասով ձեռք ենք բերել պայմանավորվածությունների մասին, երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք, ես ոչ մի խնդիր չունեմ ոչ մի երթուղու հետ։ Մենք չենք ասել, որ կա երթուղի, որ չենք համաձայնի ոչ մի դեպքում։ «Մենք ընդհակառակը փորձագետներ ենք հրավիրել և առաջիկայում կգան, մեզ պետք է լավագույն երթուղին գտնենք։ Ի վերջո այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու և եթե մի ճանապարհի վրա միլիոնավոր դոլարներ ներդնենք և պարզվի, որ դա հետաքրքիր չէ մարդկանց և եկամուտ չի բերում, ստացվում է այդ Հայաստանի բյուջեն մսխեցինք»,–ասաց նա։

Հայաստանի վարչապետը նոյեմբերի 10-ին կառավարության նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը գրավոր ձևակերպել և 2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանին առաջարկություններ է ուղարկել նոր հաղորդակցությունների կառուցման վերաբերյալ, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկներից։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում