Найти тему
Armenia Today

Ինձ հիմա ամենաշատը մեղավոր եմ զգում նրանում, որ 2018 – ին այս ամենի մասին հենց այսպես չեմ խոսել. Փաշինյան

Այս ընթացքում տասնյակ հանդիպումներ եմ ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և ամեն ինչ չէ, որ լուսաբանվել է։ Այս մասին «Հանրային»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տղյակ չէ, սրա մեջ չափազանցություն չկա։ «ԼՂ ներկայացուցիչները պետք  է լինեն խոսակցության կողմ և սա ԼՂ հայրենակիցները իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը չի կարող այդ խոսակցությունից դուրս մնալ։ «Ուզենալ էլ չի կարող դուրս մնա, քանի որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է և տարածաշրջանային  և միջազգային հարաբերությունների որևէ հարցից չի կարող դուրս գալ, իհարկե ԼՂ հիմնախնդիրը ունի մեզ համար հատուկ կարևորություն և, բնականաբար, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանում ենք ԼՂ հայրենակցիների շահերը։ Մենք գտնում ենք, որ Լեռնայիղ Ղարաբաղի և Արդբեջանի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն, երխոսություն, բանակցություններ»,–ասաց նա և նշեց, որ եթե դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորվել էր։

Նա  ասաց, որ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրենք, սակայն կարող է Ադրբեջանը իր նկրտումները շարունակի և դրա համար սահմանների հստակեցում է պետք։

Անդրադառնալով «Խովաևի առաջարկներին»՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկման արդյունքում ռուսաստանցի գործընկերները հորդորել են, որ ընդունվի այն ձևակերպումը, որ մշակումների հիման վրա կշարունակեն աշխատանքը՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք դրան համաձայնեցինք պարզապես փակուղի չստեղծելու և եռակողմ նոր հայտարարության միակ խոչընդոտողը չլինելու համար։ Սոչիի փասթաթուղթը համարում ենք օգտակար»,-ասաց նա։ Նա ասաց, որ առաջին հերթին հենց ՌԴ–ն պետք է ասի, թե արդյոք ռուսական առաջարկները դեռ շրջանառվում են։ «Մենք ասել ենք, որ դա մեզ համար ընդունելի է»,-ասաց նա։

«Իմ ասածն այն է, որ այս իրավիճակում, եթե մենք ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել ՀՀ–ն և ԼՂ–ն, մենք այդ վետոյով ամբողջ աշխարհի դեմ միայնակ կռիվ չպետք է տանք, քանի որ չենք կարող տալ»։ նշեց Փաշինյանը, արձագանքելով հարցին, թե հիմա Հայաստանի դիրքորոշումը որն է․ ,Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը  Ադրբեջանի կազմում։

«Մենք պետք է առերեսվենք մեր արածի հետ և արդյունքում ունենանք հասկանալի, իրագործելի ծրագիր թե ինչպես ենք լուծում հասցեագրում խնդիրը։ Նոր այս իրավիճակում ՀՀ–ն նոր տեսության անհրաժեշտություն ունի, ոչ թե նրա համար, որ հին տեսությունը վատն է, քանի որ այդ տեսության ընդունման առաջին օրից մեր բոլոր գրոծողությունները հակասել են այդ տեսությանը և, ի վերջո, բերել հասցրել են նրան, որ այդ տեսությունը գործնականում չեղարկվել է»,–ասաց նա և նշեց, որ շատ է խոսվել այդ մասին։

Ինձ հիմա ամենաշատը մեղավոր եմ զգում դրանում, որ 2018 թվականին այս ամենի մասին հենց այսպես չեմ խոսել»,–ասաց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում