Հաշմանդամություն ունեցող զինծառայողները նոյեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ։կմեկնեն Երուսաղեմ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համատեղ ջանքերով։ Նախաձեռնությանը միացել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ վիրավոր զինծառայողներին ուղեկցող խմբում ներգրավված են ինչպես պատերազմի բովով անցած սպաներ, այնպես էլ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը: Ուխտագնացության մասնակիցներին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը։ Ողջունելով ուխտագնացության մասնակիցներին, Պաշտպանության նախարարի տեղեկալ Ա․ Սարգսյանը Պ
Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ
11 ноября 202211 ноя 2022
5
1 мин