Найти тему
Armenia Today

Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին Armenia Today-ին հաղորդեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Վիրահատությունը բարեհաջող է անցել:

«Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»:

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի  զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում