Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի սեփական արտադրության ATAGS 155 միլիմետրանոց քարշակվող հաուբիցներ, այսօր՝ նոյեմբերի 10-ին, հաղորդել են հնդկական լրատվամիջոցները: Անգլալեզու Тhe Hindu թերթի տվյալներով՝ պատվերը ստացել է Kalyani Strategic Systems մասնավոր ընկերությունը, որը Bharat Forge ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Պարբերականը, վկայակոչելով Kalyani Strategic Systems-ի աղբյուրները, նշում է, որ հաուբիցների մատակարարումը կիրականացվի հնդկական պաշտպանական պետական ծրագրի շրջանակներում և հայրենական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերաբերյալ Նյու Դելիի քաղաքականությանը համապատասխան: Թերթը չի ճշտում գնորդ երկիրը, սակայն այլ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Հայաստանի մասին է։ Նշվում է, որ սա Հնդկաստանի պատմության մեջ նշված հրետանային համակարգերի առաջին գնումն է արտասահմանյան պատվիրատուի կողմից։ Պայմանագրի գումարը կազմում է 150 մլն դոլար, գործարքը նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Արտադրող ընկերությունում պարզաբանել են, որ ATAGS-ն ունի մինչև 50 կմ խոցման հեռ
Հայաստանն ընդլայնում է ռազմական գործընկերությունը Հնդկաստանի հետ
11 ноября 202211 ноя 2022
3
1 мин