Ռուսաստանցիների զանգվածային տեղափոխումը Հայաստան և Վրաստան 2022 թվականին նպաստել է ՀՆԱ-ի զգալի աճին և երկու հանրապետությունների արժույթների ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է Forbes Russia-ն՝ վկայակոչելով S&P Global Ratings-ը։ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ աճը կազմել է համապատասխանաբար 13,1% և 10,3%՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի հաշվին ներքին պահանջարկի աճի պատճառով, ասվում է հոդվածում։ Ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան և Վրաստան նույնպես ամրապնդեց նրանց ազգային արժույթները։ Նշվում է, որ երկու երկրների արժույթները փետրվարի վերջից անշեղորեն աճում են, այն դեպքում, երբ մյուս զարգացող շուկաների մեծ մասի արժույթներն ամենուր արժեզրկվել են: Մարտի սկզբից վրացական լարին և հայկական դրամը դոլարի նկատմամբ աճել են համապատասխանաբար 20% և 30% – ով, ինչը այդ արժույթներն առաջատար է դարձրել զարգացող երկրների հատվածում փոխարժեքի աճի առումով։ ԱԴԾ Սահմանային ծառայության տվյալներով՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներ
Ռուսաստանցիների զանգվածային տեղափոխությունն ամրապնդել է Հայաստանի տնտեսությունն ու ազգային արժույթը. Forbes
11 ноября 202211 ноя 2022
32
1 мин