Найти в Дзене

Ինչպե՞ս Սուրբ Հաղորդություն ստանալ / Как причащаться?

Церковь «Сурб Аменапркич» Нижний Новгород / «Սուրբ Ամենափրկիչ» Եկեղեցի, Նիժնի Նովգորոդ
Церковь «Сурб Аменапркич» Нижний Новгород / «Սուրբ Ամենափրկիչ» Եկեղեցի, Նիժնի Նովգորոդ

Ինչպե՞ս Ս. Հաղորդություն ստանալ

Как причащаться?

Иногда, чувствуя необходимость причаститься, мы не придаем значения пути, через который нужно пройти, прежде чем приблизиться к этому святому таинству.

Первым необходимым условием, которое Церковь ставит перед желающим принять причастие, это быть крещеным и исповедовать православное учение.

Знание исповедания веры является очень важным обстоятельством, поскольку в случае отсутствия такового, человек не в состоянии постичь того, что он вкушает: обычные хлеб и вино, или Плоть и Кровь Христову. Во время причастия звучит следующий отрывок из исповедания веры: (Литургия).

Вторым важным условием приятия причастия является духовное очищение. Апостол Павел дает нам следующее наставление: (1 Кор. 11:27–32).

Когда мы принимаем гостей у себя дома, то стараемся, чтобы в доме было чисто. Готовясь же принять Бога внутрь самих себя, мы тем более должны очиститься, и не только телом, но в особенности духом. Поэтому перед причащением нам необходимо исследовать самих себя, раскаяться в наших ошибках, исповедаться перед Богом и Его служителем — священником. В этот день нужно быть чистым и физически. Поэтому в день причастия нам повелевается не есть никакую пищу до самого причастия.

Иногда мы чувствуем себя недостойными подойти к причастию. Иногда же подходим к этому святому таинству без исследования себя. Конечно, в обоих случаях это нам вредит и вводит в заблуждение. Решение этой проблемы предлагает нам отец Овнан Мандакуни, в своем назидании:

Смысл, сущность и радость жизни не в еде, а в общении с Богом. Именно с такой мыслью должны мы подходить к святому таинству. И чтобы наше приобщение к Богу было более действенным, напомним те важнейшие условия, исполнив которые, мы можем причаститься.

Прежде всего:

🔸Необходимо быть крещенным, а также иметь православное вероисповедание.

🔹До причащения запрещается принимать какую-либо пищу.

🔸До самого момента приобщения к Богу, вплоть до начала Литургии, поощряется самосозерцанием исследовать себя, прежде чем принять решение причащаться или нет.

🔹Причащение не увенчается оправданием, если верующий прежде не исследовал себя и не был обличен.

🔸Наилучшим способом восстановления разорванной по причине греха связи между Богом и человеком является Святое причастие. Однако чтобы эта связь была восстановлена, необходимы раскаяние, боль за совершенные грехи, а также их исповедание.

Каждый раз во время причастия нам слышен мягкий и нежный голос Иисуса Христа: «Я есть твоя пища, дабы ты не уподоблял Меня себе, но сам уподобился бы Мне».

ЧИТАТЬ БОЛЬШЕ:

http://havatamk.ru/prichashenie/

💠💠💠

Ինչպե՞ս Ս. Հաղորդություն ստանալ

«Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և Իր Անձը մատնեց մեզ համար` որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն»(Եփես.Ե 1-2):

Հաղորդության խորհուրդը Հիսուս Քրիստոս հաստատեց Վերջին ընթրիքի ժամանակ, այդ պատճառով էլ այն հաճախ կոչում ենք նաև Խորհրդավոր: Տասներկու առաքյալների հետ զատկական սեղան նստած՝ Հիսուս վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առե'ք, կերե'ք, այս է Իմ մարմինը»:

Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:

Այնուհետև պատվիրեց. «Այս արե'ք իմ հիշատակի համար» (Մատթ. ԻԶ 26-29, Ղուկ. ԻԲ 19):

Այսինքն՝ Հաղորդության խորհուրդը Հիսուսի ինքնազոհաբերման, պատարագման խորհուրդն է: Եվ Ս. Պատարագի արարողության բուն առանցքը Հաղորդության խորհուրդն է, որի ժամանակ Հիսուս Քրիստոս՝ Անմահ Գառը, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Ս. Սեղանի վրա՝ բաշխելով մեզ Իր սուրբ Մարմինն ու սուրբ Արյունը, որով քավություն և թողություն է տրվում մեր մեղքերին: Այդ պատճառով էլ Ս. Հաղորդության խորհուրդը կոչվում է նաև անարյուն Պատարագ:

Հաղորդվել՝ նշանակում է հաղորդակցության մեջ դնել արարածին՝ Արարչի հետ, մեղավորին՝ Քավչարարի հետ, փրկվածին՝ Փրկչի հետ: Այս խորհրդով կենսական կապ է ստեղծվում քրիստոնյայի և Քրիստոսի միջև:

Հաղորդվողները, Ս. Պատարագի ժամին ճաշակելով Տիրոջ Մարմինն ու Արյունը, խորհդաբար միանում են ոչ միայն Աստծուն, այլև իրար, և այդպիսով կազմում են Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին: Ս. Հաղորդության խորհուրդը Եկեղեցու բոլոր անդամներին մեկտեղում է եղբայրական սիրո և խաղաղության կապով:

Այդ պատճառով էլ առանց այս խորհրդի Եկեղեցին չի կարող ապրել, քրիստոնյան չի կարող դառնալ ժառանգորդ Երկնքի Արքայության, հետևաբար չի կարող հավիտենական կյանք ունենալ. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհ. Զ 54-57):

Խորհրդի սպասավորն օծյալ հոգևորականն է, իսկ արդյունքը՝ հաղորդվողի շնորհների բազմացումը և ամենօրյա մեղքերի քավությունը: Այս կապակցությամբ Ս. Հովհաննես Մանդակունի հայրապետն ասում է. «Նրանք, ովքեր հավատով և երկյուղածությամբ են մոտենում Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով և առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում»:

Ուրեմն շատ կարևոր է, որ մեծագույն հավատով մոտենանք այս Սուրբ խորհրդին:

Խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է և խաղողի անապական գինին:

Ս. Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում խորհուրդը: «Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին՝ հաց ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Հացն ու գինին խորհրդավոր կերպով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի ու Արյան են փոխակերպվում Ս. Պատարագի ընթացքում՝ Սրբագործման պահին: Հացի ու գինու արտաքին հատկանիշները մնում են նույնը, իսկ ներքին էությունը փոխակերպվում է Քրիստոսի Մարմնի ու Արյան: Մեր Եկեղեցում հացն ու գինին օրհնում են առանձին-առանձին և այնուհետև ճաշակելիս միավորում:

Քրիստոնյայի կյանքի իմաստը Աստծու հետ հաղորդակցության մեջ է: Այս մտածումով է, որ մենք պետք է մոտենանք Հաղորդության սուրբ խորհրդին:

Հաղորդություն ստանալու համար անհրաժեշտ է.

🔸1. Պետք է լինել մկրտված, եթե անձը մկրտված չէ, իրավունք չունի հաղորդություն ստանալ:

🔹2. Ս. Հաղորդության մոտենալ մեծ հավատքով և ինքնաքննությամբ՝ խորհելով սեփական մեղքերի մասին:

🔸3. Պետք է զղջալ և ցավ ապրել գործած մեղքերի համար, ապաշխարել:

🔹4. Պետք է մասնակցել Խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ: Խոստովանել մեղքերը Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Խոստովանության կարգի ժամանակ պետք է ծնկի իջնել և աղոթքով ու զղջումով հետևել ընթերցվող մեղքերի ցուցակին` ամեն անգամ քահանայի հետ կրկնելով «Մեղայ Աստուծոյ» արտահայտությունը: Առանց խոստովանության չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին:

🔸5. Պետք է ծոմ պահել, այսինքն՝ Հաղորդություն ընդունելու օրը, հաղորդությունից առաջ արգելվում է որևէ բան ուտել կամ խմել: Ծոմապահությունը պետք է սկսել Ս. Պատարագի օրվան նախորդող երեկոյից, կամ Ս. Պատարագի օրվա առավոտից: Եթե ինչ որ բան կերել կամ խմել ենք, ապա չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին:

🔹6. Հղի կանայք, երեխաները և հիվանդները կարող են հաղորդվել առանց ծոմապահության:

🔸7. Ծանր հիվանդները կարող են հաղորդվել տանը, առանց ծոմապահության:

🔹8. Ս. Հաղորդություն չի տրվում հետ ծննդաբերության քառասունքի մեջ գտնվող կանանց և դաշտանի ժամանակ:

🔸9. Ս. Հաղորդություն ստանալու բուն պահը պատարագի վերջում է, երբ սարկավագն ասում է. «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք:

🔹10. Հաղորդությանը մոտենալիս պետք է խաչակնքվել և ասել «Մեղայ Աստուծոյ»: Կանայք պետք է լինեն գլխաշորով:

🔸11. Հաղորդություն ստանալուց հետո չհեռանալ եկեղեցուց մինչև պատարագը չավարտվի:

Այս բոլոր պայմաններն անհրաժեշտ են, որպեսզի Ս. Հաղորդությունը լինի մեղքերի քավության և սրբագործման առիթ, քանզի անարժան ու անպատրաստ կերպով Հաղորդության խորհրդին մասնակցելով` կարժանանաք դատապարտության:

Ս. Պատարագը մատուցվում է բոլոր կիրակի օրերին ժամը 11:00–ին և Եկեղեցական մեծ տոներին:

_________

https://www.qahana.am/am/christian/show/357465234/0?fbclid=IwAR0mpnXpPZGnXHTXHekjxW2uvM7-3JVQL16jxqYqflzHybRWAw-nooKu3fo