Найти тему
Armenia Today

Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Ալիև

Բարեկամության և եղբայրության վրա կառուցված ադրբեջանա-թուրքական հարաբերություններն այսօր աշխարհում նմանը չունեն, ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում, որում նա շնորհավորել է վերջինիս Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ,  հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունում:

Նա նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Նրա յուրաքանչյուր հաջողություն մենք համարում ենք մեր հաջողությունը և անսահման հպարտ ենք դրանով։ Մենք միշտ հիշում ենք, որ եղբայրական Թուրքիան, որը միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, կողքին է եղել նաև երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ասվում է Ադրբեջանի նախագահի նամակում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում