Найти в Дзене
Armenia Today

Հայաստանում ռուսական ռազմակայանի ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել լեռներում

Հայաստանում գտնվող ՌԴ հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Ми-8МТВ5 և Ка-52 ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են իրականացրել լեռներում, այդ թվում՝ ոչ շատ մեծ բարձրություններում: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ուրբաթ լրագրողներին հայտնել են Ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում։

«Ռուսական ռազմակայանի Ми-8МТВ5-ի և Ка-52 -ի անձնակազմերը թռիչքային առաջադրանքներ են կատարել Հայաստանի բարձրլեռնային գոտում։ «…» Անձնակազմերը կատարել են ուսումնամարզական թռիչքներ՝ վարժեցնելով մանևրելու տեխնիկան լեռնային կիրճերի շրջանում տարբեր բարձունքների տիրույթում, այդ թվում՝ գերփոքր, բարդ օդաչուական տարրեր օրվա լուսավոր և մութ ժամերին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուղղաթիռների անձնակազմերը որոնողական-փրկարարական աշխատանքներ են իրականացրել լեռնային շրջաններում՝ պայմանական վիրավորների կախման և տարհանման ռեժիմով: Թռիչքներն ընթացել են ինչպես միայնակ, այնպես էլ զույգերով ու օղակներով։ Դրանց մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 120 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 20 միավոր տեխնիկա։

Ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը շնորհավորել է Էրեբունի օդանավակայանում միավորման ավիացիոն մասի անձնակազմին՝ բանակային ավիացիայի օրվա կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անձնակազմին և ինժեներատեխնիկական կազմին բարեխիղճ ծառայության, ընդհանուր պատրաստության մակարդակի բարձրացման և առաջադրված խնդիրների հաջող կատարման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում