Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակը և հանդիպման վայրը, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ և իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջմղմանն, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանը և ռազմավարական զարգացմանը որպես 21-րդ դարի մարտահրավերների համարժեք, արդիական պետություն: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Երևանում մեկնարկած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի անցկացումը և նրա բոլոր մասնակիցներին: «Հայաստան-սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքը իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից: Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ ո
Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային փոփոխությունների են ենթարկվում. վարչապետ
28 октября 202228 окт 2022
22
2 мин