Найти тему
Armenia Today

Թուրքական Baykar ընկերությունը երկու տարում կավարտի Ուկրաինայում գործարանի կառուցումը. Reuters

Թուրքական ավիաշինական Baykar ընկերությունը նախատեսում է երկու տարում ավարտել Ուկրաինայում իր գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի խոսքերին հղումով։

Baykar-ն իր երկրորդ գործարանը կկառուցի Ուկրաինայում՝ Անկարայի և Կիևի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ, նշում է գործակալությունը։ Հալուք Բայրաքթարը վստահություն է հայտնել, որ նախագիծը կիրականացվի՝ չնայած բոլոր խոչընդոտներին։

«Հիմա մենք ունենք ճարտարապետական ​​նախագիծ։ Մանրամասն նախագծման փուլն ավարտված է։ Եվ մենք փաստացի կսկսենք շինարարությունը… երկու տարվա ընթացքում մենք կցանկանայինք ավարտել այն»,- ասել է Բայրաքթարը:

Նրա խոսքով, ընկերությունը ներդրումներ կկատարի հոսքագծերի ընդլայնման համար։ «TB2-ով մեր արտադրական հզորությամբ մենք ամսական կազմում ենք 20 միավոր: 2023 թվականի համար մեր նպատակն է ամսական առնվազն 30 (միավոր) արտադրել»,- ասաց նա։

Ավելի վաղ Հալուք Բայրաքթարը
հայտնել էր, որ Bayraktar Akıncı բարձր հեռահար անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) կարտադրվեն ուկրաինական թուրքական Baykar ընկերության գործարանում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում