Найти тему
Armenia Today

Վարչապետի տիկինն այցելել է Տավուշի մարզ, նրան ուղեկցել են պատերազմում զոհվածների մայրերը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ։ Facebook-յան իր էջում նա հայտնել է, որ այցի ընթացքում իրեն ուղեկցում էին 44-օրյա պատերազմում առաջին իսկ օրը անմահացած Գոռի մայրիկը Լիլյան, և Շուշիում անմահացած Խաչատուրի մայրիկը՝ Նարինեն։

«Նարիեներին բառացիորեն «սթրես կենտրոնից եմ «հանել տարել» այցի։  Լիլյան նաև Փարիզի այցի ժամանակ էր ինձ ուղեկցում։ Պետք է ասեմ, որ ամենուր մարդկանց համար մեծ շոկ է զոհվածի մայր մոտիկից տեսնելը»,-նշել է Հակոբյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում