Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները և առաջիկա բարձր մակարդակի երկկողմ շփումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ-ի խորհրդի արտահերթ նստաշրջանում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Armenia Today-ը հայտնել էր նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ուրբաթ օրը մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
28 октября 202228 окт 2022
4
~1 мин