Найти тему
Armenia Today

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիթորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը: 

Գրիգորյանի և Կլաարի նախորդ հանդիպումը
տեղի էր ունեցել հուլիսին, կողմերը քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում