Найти тему
Armenia Today

Փաշինյանն sms է ուղարկել ԱԺ ղեկավարությանը՝ հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ» ընդդիմությանը. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով՝ տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու եւ հայտարարությունների ժամին մասնակցելու օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ sms է ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ»։

Ըստ պարբերականի՝ նաեւ դա էր պատճառը, որ հայտարարության համար գրանցված երկու ՔՊ-ական պատգամավորն էլ կեսից հանեցին իրենց հարցը եւ հրաժարվեցին ամբիոնին մոտենալ։ ՔՊ-ում ծրագրում են՝ առայժմ չսրել, «փշի-փշի» անել ընդդիմությանը, որ լիարժեք վերադառնան խորհրդարան, հետո նոր կանցնեն հաշվեհարդարի։

Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում