Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստում 1-ին ընթերցմամբ ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:
«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները՝ Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը»,-ընդգծել են ԱՀ ԱԺ-ից:
Նշվում է, որ Սահմանադրաիրավական փոփոխությունների ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի՝ Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:
«Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» փոփոխություններն ընդո