Найти тему
Armenia Today

«Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունը». Փաշինյանը ցավակցել է Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

«Ձերդ գերազանցություն,

Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Ցավակցության և զորակցության անկեղծ խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»,-գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ահաբեկիչներն ավելի վաղ
հարձակվել էին Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախ դամբարանի վրա, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել:

Հայաստանի ԱԳՆ-ն ևս իր ցավակցությունն էր
հայտնել տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում