«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար»։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցում մեծ դերակատարում են ունեցել Մոսկվայի ազդեցիկ մի քանի հայեր, ովքեր բավական մտերիմ են ՌԴ ղեկավար շրջանակների հետ և կարողացել են այս հանդիպման կայացման հարցում առանցքային ֆիգուրանտ լինել։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շատ նախնական պայմանավորվածություն կա, որ արցախցիներին Մոսկվայում կընդունեն ամենաբարձր մակարդակով»,- գրում է թերթը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
6