Найти в Дзене
Armenia Today

Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա Գրիգորյան-Մուստաֆաև երրորդ հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մհեր Գրիգորյանի գրասենյակի մամուլի խոսնակ Անի Բաբայանը։

Գրասենյակից նիստի օրակարգի մասին մանրամասներ չհայտնեցին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին
կայացել է հանձնաժողովի 2-րդ նիստը, որտեղ կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, մտքեր են փոխանակել հանձնաժողովների հետագա աշխատանքի և համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ: Հաստատվել է համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են
անցկացրել երկու երկրների սահմանին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում