Найти тему
Armenia Today

Դատական իշխանության ոլորտում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք

Դատական իշխանության ոլորտում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր։ Մասնավորապես, պետական պաշտոնատար անձը վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։

Հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին։ Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և մեղադրյալին ազատել կալանքից։

Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում