«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդեն ազատ է արձակվել ոստիկանությունից: Ինչպես Armenia Today-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ նրան բերման էին ենթարկել Վաղարշյան փողոցից՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ում լուր էր տարածվել, որ ՔԿ-ի տարածքից բերման է ենթարկվել Զարուհի Փոստանջյանը: Ըստ լուրերի՝ նա բողոքի ակցիա էր կազմակերպել ՔԿ տարածքում, ուր այդ ժամանակ վարչապետը խորհրդակցության էր:
Նշենք, որ ՎՕ 182-րդ հոդվածը ենթադրում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ազատ է արձակվել
24 октября 202224 окт 2022
1
~1 мин