Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը կքրեականացվեն: Նման նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը, որով փոփոխություններ է առաջարկում #Քրեական օրենսգրքում: Նշվում է, որ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: «Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,-ասված է հիմնավորման մեջ: Նշվում է, որ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կա
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը կքրեականացվեն. նախագիծ
23 октября 202223 окт 2022
21
1 мин