Surfshark VPN-ի փորձագետները կազմել են թվային կյանքի որակի ամենամյա համաշխարհային վարկանիշը։ Digital Quality of Life Index 2022-ի 117 երկրների ցանկում Հայաստանն զբաղեցրել է 47-րդ տեղը։ Ծառայության կայքում հրապարակված հաշվետվության համաձայն՝ Հայաստանը 2021 թվականի համեմատ բարելավել է իր դիրքը 34 կետով։
Այս պարամետրով, որը չափում է այն ժամանակը, որը երկրի բնակիչներին անհրաժեշտ է աշխատել բջջային ծառայությունների կամ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ամենաէժան սակագինը վճարելու համար, Հայաստանը բարձրացել է 62 հորիզոնականով: Հայաստանը մտել է նաև Ասիայի թոփ 10 երկրների՝ բարձրորակ ինտերնետով։
DQL ինդեքսը հաշվարկվում է՝ հաշվի առնելով հինգ հիմնական բաղադրիչներ, այդ թվում՝ ինտերնետի տնտեսական մատչելիությունը, ինտերնետի որակը, էլեկտրոնային ենթակառուցվածքը, կիբերանվտանգությունը և էլեկտրոնային կառավարումը։
Ծառայությունն իր ուսումնասիրության մեջ բարձր է գնահատել ինտերնետի որակը Հայաստանում՝ բարելավելով ցուցանիշը 45 կետով։ Անցյալ տարի Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցրել է 104-րդ տեղը, իսկ այս տարի