Հարավային Կովկասում այսօր ձևավորվում է «Հյուսիս – Հարավ» և «Արևելք – Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկ։
ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ըստ նրա՝ դրա ստեղծման դեպքում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունը կսկսի լրացուցիչ վարձավճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ։ «Այս առումով էական դեր կխաղա Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Հայաստանի կամ Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,-հայտարարել է նա։
«Այսօր Ադրբեջանն ու Իրանը ձեռնամուխ են եղել սահմանին կամուրջների կառուցմանը, որոնք կկապեն երկու երկրների մայրուղիները և թույլ կտան ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ամենակարճ և հարմարավետ երթևեկությունը։ Հայաստանի տարածքով Մեղրիով երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, որի ինքնիշխանությունը ոչ մեկի կողմից կասկածի տակ չի դրվում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ընդ որում,