Найти тему
Armenia Today

Հայաստանում մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել. Հարությունյան

Մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել ՀՀ վարչապետից։ Այս մասին Արցախի «Հանրային» հ/ը-ի եթերում Երևան կայացած այցի արդյունքների վերաբերյալ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Բոլոր հանդիպումներում ներկա անդամները մեզ ներկայացրել են ընդհանուր իրավիճակը։ Ստացել ենք վերջին մեկուկես ամիսների զարգացումների վերաբերյալ տեղեկություններ, որը  հիմք է հանդիսացել մեր համար հասկանալու, թե ներկա պահին ինչ զարգացումներ են ԼՂ հակամարտության առանցքում։ Առանցքայինը մեր համար Ադրբեջան-Հայաստան պայմանագիրն է և այդ համատեսքտում ԼՂ հիմանխնդիրը»,-նշեց Հարությունյանը։ Հարությունյանը նշել է, որ Արցախի ինքնորոշման հարցում հետընթաց հեռանկարներ չեն դիտարկվում։ «Մեր կրած կորուստներից հետո չի դիտարկվում որևէ նահանջ այդ հարցում։ Դե ֆակտո անկախությունը եղել և կմնա, դժվարություններ կան դե յուրե անկախության հետ կապված»,-նշեց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում