Մեր ներկայությունը Երևանում վերահաստատում է Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունները։ Այս մասին այսօր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Մենք այսօր շատ հանգամանալից և բովանդակալից առանձնազրույցներ ունեցանք իմ լավ գործընկերոջ հետ։ Համակարծիք էինք տարբեր երկկողմ համագործության թեմաների առնչությամբ, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և առևտրաշրջանությունը մոտավորապես 700 մլն դոլար է, պայմանավորվեցինք այն հասցնել 1 մլրդ-ի, քանի որ այդ պոտենցիալը կա»,-հայտարարեց Աբդոլահիանը։ Իրանցի պաշտոնյան կարևորեց Կապանում հյուպատոսության հիմնումն ու ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման հարցը։ «Մենք մի շարք կարևոր մտահոգություններ ունենք, որոնք կապված են Հարավային Կովկասի հետ։ Իրանական կողմը ամբողջությամբ դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուչներ։ Մեզ համար շատ կարևոր է ներքին ներակայացուցիչների դերը տարածաշրջանու
Իրանը դեմ է տարածաշրջանում՝ Հայաստանում և Ադրբեջանում օտարերկրյա ներկայությանը. Աբդոլլահիան
20 октября 202220 окт 2022
11
1 мин