Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 17-19-ը Հայաստանում էր Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պատվիրակության անդամներին, ՀՀ-ում ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կ. Օրիմբաևի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ հանդիպումները:
Այցի շրջանակում ՂՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստան է այցելել Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ ՀՀ ՊՆ
20 октября 202220 окт 2022
6
~1 мин