Найти тему
Armenia Today

Զելենսկին՝ Ղրիմի կամրջին տեղի ունեցածի մեջ Ուկրաինայի մասնակցության մասին

Զելենսկին՝ Ղրիմի կամրջին տեղի ունեցածի մեջ Ուկրաինայի մասնակցության մասին: Որքան ինձ հայտնի է, Կիևը Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության պատվիրատու չէ։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք նման բան հաստատ չենք պատվիրել»,-կանադատական CTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զելենսկին:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջին տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի
պայթեցում, որը հանգեցրել է երկաթուղային կազմի յոթ վառելիքի ցիստեռնների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։

Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչն է եղել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Բեռի տեղափոխմանը ներգրավվել են Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը:

ՀՀ ՊԵԿ-ից
հայտնել են, որ նշված բեռնատարի՝ Հայաստան մուտքի և ելքի ժամանակ իրականացված մաքսազերծման ժամանակ ռիսկային գործոններ չեն եղել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում