ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի տեխնիկական խումբ՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։ Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, Հայաստանի կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ: «Այցի նպատակն է գնահատել սահմանային որոշ շրջաններում ստեղծված իրավիճակը ԵԱՀԿ մանդատի և փորձի հիման վրա՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեխնիկական խումբը, որը բաղկացած է միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից, «կայցելի հայ-ադրբեջանական սահմանային շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ անձանց, ինչպես նաև տեղերում միջազգային գործընկերների հետ»: Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում