Найти тему
Armenia Today

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը

Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Նշենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ համագումարին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պատաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության «ռուսական» առաջարկը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում