Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ ԱՀ ԱԺ արտահերթ նիստում Արցախի խորհրդարանի հայտարարությունը ներկայացնելով՝ այս մասին նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր Արեն Ավագյանը, որի որդին՝ Արտյոմ Ավագյանը, ևս նահապատկվել է Արցախյան վերջին պատերազմում: «Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը ԱՀ-ի համար անընդունելի են։ ՀՀ ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ ՀՀ Անկա
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԺ հայտարարությունը
30 октября 202230 окт 2022
8
1 мин