Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մասին հաղորդագրության մեջ նշված «Գու ԱՐ Ջի Գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Շլեպչյանը մեկնել է Հայաստանից, РИА Новости – ին հայտնել է նրա ազգականը: РИА Новости– ի թղթակիցը ժամանել է Ալավերդի՝ այցելելու բնակելի շենքում գտնվող «Գու ԱՐ Ջի Գրուպ» ընկերության գրասենյակ։ «Գրասենյակի» դուռը փակ է եղել։
«Նա (Շլեպչյան – խմբ.) շատ լուրջ ձեռնարկատեր է և հաճախ է մեկնում։ Հիմա նա այստեղ չէ։ Չգիտեմ, թե երբ է գալիս ու գնում», – ասել է ազգականը։ Նա հայտնել է, որ առաջին օրերին նույնիսկ չի լսել այդ պատմության մասին։ «Վստահ եմ, որ Շլեպչյանը չի կարող ներգրավվել ինչ-որ հակաօրինական գործողությունների մեջ», – նշել է գործակալության զրուցակիցը: Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջում տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի պայթեցում, որը հանգեցրել է երկաթուղային կազմի յոթ վառելիքի ցիստեռնների բռնկմանը:
Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչն է եղել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Բեռի տեղափոխմանը ներգրավվել են Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ։
Ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը: ՀՀ ՊԵԿ-ից հայտնել են, որ նշված բեռնատարի՝ Հայաստան մուտքի և ելքի ժամանակ իրականացված մաքսազերծման ժամանակ ռիսկային գործոններ չեն եղել։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք