2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը ռազմական հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին այսօր հայտարարել է Human Rights Watch-ը, որը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում ցուցադրվում է առնվազն 7 հայ գերիների գլխատումը՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից. «Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և հանգեցնի դրա համար պատասխանատու զինվորների և հրամանատարների հետապնդմանը», – ընդգծել է կազմակերպությունը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, բացի պատասխանատվության ենթարկելուց, պետք է երաշխավորի, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»,- ասել է նա և հավելել․ «Այս զինվորները գերի են ըն
Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է․ Human Rights Watch
14 октября 202214 окт 2022
50
1 мин