Найти в Дзене
Armenia Today

Արմեն Գրիգորյանը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության այցը Հայաստան

Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։ ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք: Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր:

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ: 

Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում