Բաքվում բացառել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության վերահսկողության միջազգային մեխանիզմի ստեղծումը։ «Չկա և չի կարող լինել միջազգային մեխանիզմ Ղարաբաղի համար», — հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը։
Հաջիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է հաղորդակցության բացման իր պարտավորությունները, իբր, չկատարելու մեջ: Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» հ/ը եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարել էր. «Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ ԼՂ մասով մենք շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների հետ, այնպես էլ բոլոր խաղացողների հետ՝ ԼՂ-Ադրբեջան բանակցային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Բաքվում բացառել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության վերահսկողության միջազգային մեխանիզմի ստեղծումը
13 октября 202213 окт 2022
36
~1 мин