Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա իրանացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են։ Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո կարող է, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակն օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։ Հստակեցրել ենք այդ հարցը։ Քննարկվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը», – նշեց նա։ Նա պնդեց, որ «միջանցքայնության» տրամաբանության ներքո չի քննարկվելու որևէ հարց։ «Մենք ընդգծել ենք, որ ապաշրջափակումն ինչպես որ նախատեսված է Ադրբեջանի համար, այդպես կլինի նաև Հայաստանի համար»,-նշեց նա։ Գրիգորյանի պնդմամբ՝ մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանները 1929 թ.-ին դելիմիտացվել է։ «Այդ գործընթացը Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն անցել են։ Այստեղ մնում
Ադրբեջանը կարող է չդելիմիտացված սահմանի պատրվակն օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար. ԱԽ քարտուղար
12 октября 202212 окт 2022
25
1 мин