Найти тему
Armenia Today

Արցախի ԱԳ նախարարը Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին և քննարկել Ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:

Նույն օրը տեղի է ունեցել նաև Ռուբեն Վարդանյանի հանդիպում-քննարկումը ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների հետ։

Դավիթ Բաբայանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի զարգացման ու զորացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ ընդգծելով այդ որոշման կարևորությունը թե՛ քաղաքական և թե՛ բարոյական տեսանկյուններից։ Նախարարը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար և շեշտել այս բարդ շրջանում արցախակենտրոն մոտեցում և ազգային մտածելակերպ ունեցող գործիչների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում