ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։ Նշվում է, որ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել խաղաղ համաձայնության հասնելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերի համար, ներառյալ արտգործնախարարների և երկրների առաջնորդների միջև վերջերս տեղի ունեցած ուղղակի բանակցությունները:
«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նախագահ Ալիևին կոչ արել շարունակել խաղաղ գործընթացին աջակցելու քայլերը»,-նշվում է հաղորդագրութան մեջ։ Բլինկենը վերահաստատել է սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման, ձերբակալվածներին վերադարձնելու և այլ հարցերում ԱՄՆ-ի աջակցությունը։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումների կարևորությունը և այն բանի անհրաժեշտությունը, որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը և կենտրոնանան համաձայնագրի վրա՝ որպես տևական խաղաղության միակ ուղի:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է «Պրագյան» հանդիպումները և հայ ռազմագերիների վերադարձը
10 октября 202210 окт 2022
11
~1 мин