ԵԽԽՎ բոլոր խմբակցությունները դատապարտել են ադրբեջանական հարձակումը Հայաստանի տարածքի վրա: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա նշել է, որ այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ։
«Այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց վերջին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։ Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, ելույթ ունեցող միջազգային գործընկերները միանշանակ դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա», – գրել է պատգամավորը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում