Եվրամիությունը և Ռուսաստանը ներկայումս առաջ են մղում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց հայեցակարգերը, բանակցային գործընթացում առկա են խաղաղ կարգավորման երկու մոտեցումներ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրները: Պարբերականի տվյալներով՝ պայմանագրի ռուսական նախագիծը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների լուծում, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվում է։
«Չճանաչված հանրապետության կարգավիճակն ապագա որոշելու թեման արտացոլված է պայմանագրի ռուսական տարբերակի 15-րդ կետում, որը հակամարտության կողմերին է ներկայացրել Իգոր Խովաևը։ Հայաստանի իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են ռուսական տարբերակին, բայց Ադրբեջանը մերժել է այն, քանի որ Բաքուն Ղարաբաղի խնդիրը լուծված է համարում և նրա կարգավիճակի հարցին Ադրբեջանում չեն ցանկանում վերադառնալ», – գրում է թերթը։ Ըստ պարբերականի՝ այնուհետև Մոսկվան թարմացրել է պայմանագրի իր նախագիծը. այժմ Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջարկվում է շոշափել ոչ թե