Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան՝ քննարկելու Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել է Ավանեսյանը:
Նշվում է, որ Արցախի պատվիրակության կազմում հանրապետության խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և այլոք։ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վար