Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու. Աղաջանյան

Նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանն Արցախի նկատմամբ ոչ մի պրակտիկ վերահսկողություն չունի՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Որպեսզի ինչ-որ բան տաս, հանձնես, դա քոնը պետք է լինի։ ՀՀ-ն Արցախում որևէ ներգրավվածություն չունի, իսկ Արցախի անվտանգության ապահովումը տրված է ռուս խաղաղապահներին։
ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու։ Այս պահին մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի միջազգային ներգրավածությունը լինի Արցախում», – նշեց Աղաջանյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:  Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելո

Նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանն Արցախի նկատմամբ ոչ մի պրակտիկ վերահսկողություն չունի՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Որպեսզի ինչ-որ բան տաս, հանձնես, դա քոնը պետք է լինի։ ՀՀ-ն Արցախում որևէ ներգրավվածություն չունի, իսկ Արցախի անվտանգության ապահովումը տրված է ռուս խաղաղապահներին։

ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու։ Այս պահին մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի միջազգային ներգրավածությունը լինի Արցախում», – նշեց Աղաջանյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:  Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում