Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Յեյսկում ավիավթարի հետևանքով կա 13 զոհ, այդ թվում՝ 3 երեխա

Կրասնոդարի շրջանի Յեյսկ քաղաքում ռազմական СУ-34 ինքնաթիռի կործանման հետևանքով կա 13 զոհ, որոնց թվում է 3 երեխա։ Տուժածների թիվը 19 է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ավիավթարի հետևանքով վնասված տան վթարային և վերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել 24 ժամվա ընթացքում, հայտնել է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր տնօրինության ղեկավար Օլեգ Վոլինկինը։ Նա հստակեցրել է, որ այսօր կսկսի աշխատել ծանր տեխնիկա։
«Փլուզման վտանգ այս պահին չկա»,- հավելել է մարզային ԱԻՆ պետը։
Հիշեցնենք, որ երեկ Յեյսկ քաղաքում ռուսական Սու-34 ռազմական ինքնաթիռն ընկել էր բնակելի շենքի վրա։ Ինքնաթիռի կործանման պատճառը թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումն է եղել։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Կրասնոդարի շրջանի Յեյսկ քաղաքում ռազմական СУ-34 ինքնաթիռի կործանման հետևանքով կա 13 զոհ, որոնց թվում է 3 երեխա։ Տուժածների թիվը 19 է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ավիավթարի հետևանքով վնասված տան վթարային և վերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել 24 ժամվա ընթացքում, հայտնել է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր տնօրինության ղեկավար Օլեգ Վոլինկինը։ Նա հստակեցրել է, որ այսօր կսկսի աշխատել ծանր տեխնիկա։

«Փլուզման վտանգ այս պահին չկա»,- հավելել է մարզային ԱԻՆ պետը։

Հիշեցնենք, որ երեկ Յեյսկ քաղաքում ռուսական Սու-34 ռազմական ինքնաթիռն
ընկել էր բնակելի շենքի վրա։ Ինքնաթիռի կործանման պատճառը թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումն է եղել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում