Երկու տարի է ամենապիղծ պիտակավորումներով ինձ նվաստացնում են: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Պատերազմի ժամանակ վարչապետի կինն ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։
Երկու տարի է` Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի և բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում: Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիներն անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն»,-մասնավորապես գրել է նա:
Նա հռետորական հարց է հնչեցրել՝ արդյոք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի և գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ «Գուցե գոյություն ունի, և գուցե ըստ այդ պրոտոկոլի վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապ