Հոկտեմբերի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
ԱԽ քարտուղարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում: ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ:
Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան, ինչպես նաև ընդգծել Բրազիլիայում հայկական համայնքի և մասնավորապես բրազիլահայերի կարևոր դերը առևտրում և տնտեսության մի շարք ոլորտներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին
18 октября 202218 окт 2022
5
~1 мин