ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով պաշտոնական այցով ՀՀ ժամանած Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում է »Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը։
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԱՄԷ-ից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
18 октября 202218 окт 2022
10
~1 мин