Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո ծառայությունը: «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային նորոգման-պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման կապակցությամբ հոկտեմբերի 18-19 – ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պահուստների հաշվին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք