Բրյուսովի համալսարանի ուսանողները բուհի էջում նախապես տարածած հաղորդագրության համաձայն՝ երթով հասան Կառավարության շենքի մոտ և իրենց բողոքի ձայնը բարձրացրին բուհերի միավորման դեմ:
Նրանք դեմ են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին միանալու կառավարության որոշմանը: «Որ բուհ ընդունվել ենք, այդ բուհի դիպլոմ էլ ստանալու ենք»,- ասում են բուհի ուսանողները: Նրանք դեմ են, որ Բրյուսով անվանումը լուծվի այլ անվան տակ ու վերանա:
«Հարցը ոչ թե հասցեն ու շենքն են, այլ Բրյուսով բրենդը»,- ասում են ցույցի մասնակիցները՝ նշելով, որ հնարավոր է՝ կառավարությանը պետք չէ կրթված ու բանիմաց սերունդ, սակայն թող չմոռանան, որ հենց իրենք են լինելու նաև կառավարության անդամների երեխաներին ապագայում կրթողը:
Ուսանողներից մեկն ասում է, որ ուսանողներին միաձուլելու նպատակը երիտասարդներին, ուսանողությանը հեշտ կառավարելն է, ինչին գնում են իշխանություննեևը: Նշում է, որ 2020 թվականից մինչ օրս կրթական համակարգում պարբերաբար ինչ-որ խժդժանքներ են, ինչը խանգարում է