Найти тему
Armenia Today

Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքը 30 անգամ նվազել է

Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքը նվազել է 30 անգամ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի ցուցանիշի համեմատ։ Այս մասին ТАСС – ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

«Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան ավիատոմսերի գնի ամենամատչելի առաջարկը մեկ ուղղությամբ գնահատվել է 380 հազար ռուբլի (մոտ 2.5 մլն դրամ)։ Դեպի Երևան ուղիղ չվերթները հոկտեմբերի 26-ի դրությամբ նվազել են մինչև 13 հազար ռուբլի (85 հազար դրամ) և 12 հազար ռուբլի (78 հազար դրամ)՝  Մոսկվայից Սոչի մեկնելու համար: Ուղեբեռի սակագները սկսվում են 15 հազար ռուբլուց (97 հազար դրամ): Այսինքն՝ թռիչքն էժանացել է 30 անգամ», – ասված է հաղորդագրության մեջ։

Էժանացել են նաև Տաշքենդի, Թբիլիսիի և Դուբայի տոմսերը։ Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի տվյալներով, Ռուսաստանից արտերկիր թռիչքների արժեքը սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 4-10 անգամ՝ կախված ուղղությունից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում