Найти в Дзене
Armenia Today

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

Ինչպես
հայտնում է «Արցախպրես»-ը, հանդիպմանը ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների միջև։

Նշվում է, որ քննարկումները կշարունակվեն հոկտեմբերի 18-ին հրավիրված Արցախի Հանրապետության կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արցախից Երևան ժամանած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ԼՂ հիմնախնդրի հետ առնչվող հարցերը։

Читай больше новостей на нашем сайте

Новости Армении в Telegram